
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությանը։
«Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց միանալ Միութենական պետությանը։ Ես գնահատում եմ նրա հումորը։ Կարծում եմ, որ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա մենք դրա կարիքը չունենք, քանի որ միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք հավատարիմ ենք մնում այս միջազգային փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ղազախստանին և հետխորհրդային երկրներին միանալ Միութենական պետությանը՝ միջուկային զենքին հասանելիություն ունենալու համար։