
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին անդրադարձավ ապրանքների բրենդավորման խնդրին։ Նա խոսքն ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ այս պահին Էկոնոմիկայի նախարարությունը պետք է բիզնեսին ուղեկցի, խորհուրդներ տա։ «Ավտոմատացման չափաբաժինը շատ ցածր է, որովհետև արդիականացման խնդիրը չի լուծվել, սակայն պետք է մասնագետներ պատարաստել, որոնք հավելյալ արժեք պետք է ստեղծեն․․․ Այլ երկրներ ունեն բրենդների ինստիտուտներ։
Էկոնոմիկայի նախարարությունը արդյոք մա՞ն է եկել, ասե՞լ է ինչը պետք է բրենդ դարձնել, ինչի վրա է պետք աշխատել, որ դա հավելյալ արժեք տա։ Հիմա մենք նույն որակի արտադրանքը կարող ենք ստեղծել կամ ավելին, քան Եվրոպան, բայց հայկականը չի վաճառվի, որովհետրև հայտնի բրենդ չի, բայց որակով չի զիջում․ այս ինստիտուտի վրա պետք է աշխատել»,- նշել է Սուքիասյանը։
Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ նա ասել է, որ պետք է ընդամենը հարթակ՝ հարկային պարտավորությունների հատված, որտեղ այլ երկրներ կհամարեն, որ ՀՀ-ն բավականին կոմֆորտ է, նրանք կտեղափոխվեն այստեղ, բացի այդ, ՀՀ-ում X քանակի ծրագրավորողներից հետո արդեն ՀՀ-ն որպես հարթակ է հանդես գալիս։
«Մեր անելիքը պետք է լինի ենթակառուցվածքներ ստեղծելը, շենք-շինություններն ավելի բարվոք դարձնելը, որ ավելի անվտանգ շենքերում լինեն, տրանսպորտի վիճակը բարելավվի։
Մեզնանից կախված է երկրի ժողովրդավարական լինելը, ոստիակնության լավ աշխատանքը, երկրի անվտանգային խնդիրը բարձր մակարդակի վրա պահելը։ Հիմա կարողանանք մի 1000 տեսախցիկ տեղադրել, որից մեր անվտանգային որակը կբարձրանա»։
Սուքիասյանը կարևորել է նաև արդիական տեխնոլոգիաների ներմուծումը։
«ՀՀ-ում վերջին երկու տարում 5+ տեխնոլոգա է եկել, որին պետությունը աջակցել է, որովհետև պետք է ամենաարդիականին աջակցել, հակառակ դեպքում մնացածն արդեն մրցունակ չէ, միայն արդիականացված սարքավորմամբ կարող ես մրցունակ լինել։
Ես կարծում եմ՝ սխալ ենք ներկայացնում մեր հասարակությանը, բավականին լուրջ աշխատանք է արվել, չենք կարողանում նույնիսկ ներկայացնել։ Ամեն ինչ այնքան ազատականացված է, որ մարդիկ շատ ավելի առաջադեմ արտադրանքների, մրցունակ ապրանքերի մասին են մտածում։ Մեր խնդիրը բիզնեսին ուղեկցելն է, մենք պետք է ձեռքը բռնած գնանք տրամաբանական ավարտին, հասկանանք՝ այդ մարդիկ ինչ խնդիր ունեն»,- նշել է Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։