Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել, կա տուժած
Մայիսի 29-ին՝ ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մետր):
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
29 Մայիս, 2023 23:27
1298
Վթար՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ
01 Հուլիս, 2023 16:10
Ադրբեջանական կողմը ասում է, որ Արծվաշենը հայկական է. Սիմոնյան
16 Հոկտեմբեր, 2026 11:18
Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին վերանորոգվում են մետաղական արգելապատնեշները
15 Հոկտեմբեր, 2026 10:06
Աղի լճի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ
14 Հոկտեմբեր, 2026 22:58