Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 1մլրդ դոլար. Քերոբյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1մլրդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5.13 տոկոսն է, խորհրդարանում 2022-ի բյուջեի արդյունքները քննարկելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախապես պլանավորած 42 մլրդի փոխարեն 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական ենք ունեցել»,- նկատեց Քերոբյանը։
Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ նախարարը նշեց, թե նախորդ տարի Հայաստան է եկել 1 մլն 660 հազար զբոսաշրջիկ։
«Կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ։ Մոտ 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում, որը հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»,- ասաց Վահան Քերոբյանը։
30 Մայիս, 2023 16:01
628
Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը
28 Մարտ, 2025 12:56
Վահան Կոստանյանը մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը
18 Մարտ, 2025 14:35
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
28 Փետրվար, 2025 12:12
Վահան Քերոբյանի՝ խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է
13 Ապրիլ, 2024 22:32
Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք (տեսանյութ)
16 Փետրվար, 2024 17:15
Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի ժամը 13:00-ին
16 Փետրվար, 2024 15:57