«Մուշ» թաղամասում մեքենան բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է
Մայիսի 30-ին, ժամը 16:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:
31 Մայիս, 2023 03:14
786
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06 Օգոստոս, 2026 22:04
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
27 Հունիս, 2026 17:58
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը
11 Մարտ, 2026 20:19