Ավետիսյան փողոցի բնակիչը բնակարանի պատշգամբից կրակոցներ էր արձակել օդ
Մայիսի 30-ին, ժամը 11.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ գիշերը, ժամը 2.00-ից 3.00-ն ընկած ժամանակահատվածում, լսվել են կրակոցի ձայներ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է երկու պարկուճ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.04-ին Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և, ակոսափող որսորդական հրացանով հանդերձ, բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ գիշերը իր բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
31 Մայիս, 2023 17:48
536
Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել
19 Մայիս, 2026 23:10
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում
06 Մայիս, 2026 15:13
Տարածվող տեղեկատվությունը մանկամիտ և պարզունակ կեղծիք է․ Առնակ Ավետիսյան
22 Ապրիլ, 2026 20:48
Փլուզում Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում․ փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն
10 Հունիս, 2025 23:13
Հրդեհ Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են
26 Հունվար, 2025 15:29
Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար է կողաշրջվել, վարորդը հոսպիտալացվել է
29 Հունիս, 2024 17:27
Հանրային տարածքները վերադարձվում են բնակիչներին. Երևանի քաղաքապետարան․ տեսանյութ
16 Ապրիլ, 2026 12:18
Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին. որտեղ է եղել նա
14 Ապրիլ, 2026 12:24
Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
05 Մարտ, 2026 18:35