Արեւմուտքը Բելառուսում իշխանափոխության ուժային սցենար է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, կարող եմ նշել, որ Լեհաստանում, Լիտվայում եւ, ցավոք, Ուկրաինայում ուսուցանում են ապօրինի զինված խմբավորումների անդամներին, փորձեր են արվում անմիջապես երկրի ներսում ստեղծել «քնած ծայրահեղական բջիջներ»։ Այդ մասին են վկայում վերջին փաստերը»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Այսինքն՝ մեզ մոտ  պատրաստում են իշխանափոխության ուժային սցենար։ Մենք դա տեսնում ենք։ Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

603