Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ հրապարակավ ընդունել է իր՝ իշխանության ղեկին երկար մնալու փաստը՝ դա բացատրելով քաղաքական շարունակականությունը պահպանելու անհրաժեշտությամբ։

Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է երկրի նոր ղեկավարության նախապատրաստման ավարտի մասին՝ նշելով, որ ինքն էլ «մի փոքր երկար մնաց» իր պաշտոնում։

«Լավ, մի քիչ երկար մնացի, բայց համբերեք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Միաժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ, ինչպես նախկինում խոստացել էր, իշխանության նոր սերունդն արդեն իր տեղում է։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ պետությունը պետք է կառավարեն փորձառու մարդիկ։

 

109