ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շաբաթ օրը կժամանի Անկարա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շաբաթ օրը կժամանի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը, հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հանրապետական դաշինքի միակ թեկնածուն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) գլխավորած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը, հինգշաբթի հայտարարել է Բարձր ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները, հրապարակելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները։
Էրդողանի մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքել է ձայների 47,82%-ը։
02 Հունիս, 2023 15:22
520
Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ
15 Սեպտեմբեր, 2025 14:51
ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի կողմից խաղաղության ամրապնդման ուղղությամբ քաղաքականությունը
11 Սեպտեմբեր, 2025 19:21
ՆԱՏՕ-ն Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպը հարձակում չի համարում. Reuters
10 Սեպտեմբեր, 2025 12:31
ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցմանը. Զախարովա
18 Սեպտեմբեր, 2025 17:46
Թուրքիայի ՊՆ-ն հերքել է S-400-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները
18 Սեպտեմբեր, 2025 15:43
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
15 Սեպտեմբեր, 2025 22:25