Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրներին հորդորել է մեծացնել զինամթերքի արտադրությունը, քանի որ նրանց պաշարները սակավ են։
«Մենք պետք է ավելին անենք ամբողջ դաշինքով»,- ասել է Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում՝ խոսելով զինամթերքի արտադրության ավելացման անհրաժեշտության մասին։
«Այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է՝ պայմանագրերի կնքումն է, քանի որ այդ դեպքում արդյունաբերությունը պատրաստ կլինի ներդրումներ կատարել և ավելացնել արտադրությունը»,- հավելել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել է միանալու հունիսին Բրյուսելում կայանալիք պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ պայմանագրերի կնքումը դյուրացնելու համար:
02 Հունիս, 2023 12:41
260