Արաբկիրի քննչական բաժնի պետն ու տեղակալներն ազատվել են աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:
ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով. այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
02 Հունիս, 2023 16:54
914
Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկում գազ չի լինի
18 Սեպտեմբեր, 2025 10:33
Արաբկիրի փողոցներից մեկում բետոնե սյուները՝ վթարի պատճառ. ՀԷՑ-ից խոստանում են՝ արագ կարգավորել հարցը
05 Սեպտեմբեր, 2025 15:19
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հիմնանորոգված և սարքավորումներով համալրված «Արաբկիր» առողջության կենտրոնից
27 Օգոստոս, 2025 11:29