Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
- հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել.
- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ.
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից.
- չի իրականացվել և սահմանված չի եղել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն.
- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
02 Հունիս, 2023 20:22
1223
Թրամփը նշել է՝ ինչ կարող է քննարկվել Պուտինի և Ծինփինի հետ հանդիպմանը
22 Հոկտեմբեր, 2026 12:20
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հրավիրում է հետևելու COP17-ի աշխատանքներին՝ ENB-ի մասնագիտական ամփոփումների միջոցով
22 Հոկտեմբեր, 2026 12:13
Տեղի է ունեցել Ալիև-Էրդողան հեռախոսազրույց՝ երկկողմ լարվածության ֆոնին
22 Հոկտեմբեր, 2026 10:29