Լրագրող Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Երևանի գինու օրեր» ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի ծառայողական լիազորություններն արդեն իսկ ժամանակավորապես դադարեցվել են։ [ՆԳՆ ոստիկանություն]
Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանելը՝ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում դրա մասնակիցները հայհոյել են միմյանց՝ այնուհետեւ արդեն միջադեպը կանխող ոստիկաններին։

Գինու փառատոնն իրականացվում է ամեն տարի` 2017 թվականից ի վեր: 
Երևանի ամենակայացած, սիրված և սպասված փառատոններից է: 

Ամենահետաքրքիր մարդիկ, քաղաքի հյուրերը սիրով վայելում են գինին, միմյանց, Երևանը: Հարևան Վրաստանից անգամ տուրիստները հատուկ գալիս են Երևան՝ Գինու օրերի համար: Վրացիք նախանձից ճաքում էին:

«Քյառթու կոնտինգենտը» առանձնահատուկ հետաքրքրված չէր փառատոնով: 

Քյառթերի չգրված օրենքը՝ «Լավ տղեն էտ ղզիկ գինին չի խմում, լավ տղեն արաղա ծվցնում», երկար տարիներ օգնեց պահել փառատոնի աուրան, մթնոլորտը անաղարտ: 

Սակայն փառատոնի ճանաչում ձեռք բերելուն զուգահեռ «անուշ եղբայրները» սկսեցին հետաքրքրվել նոր սուբմշակույթով: «Գնանք դոդիկների վրա ղժանք, աղջիկ կպցնենք»: 

Սկզբում նրանք վախվորած մտան ասպարեզ՝ իրենց օտար զգալով յուրայինների այս տոնին: 

Իսկ այս տարի քրեական ենթամշակույթի էլեմենտներն արդեն իրենց տեր էին զգում: 

Ոստիկանությունն այսուհետ ավելի խիստ պետք է լինի այս փառատոնի օրերին: Բայց ՄԻՄԻԱՅՆ օրենքի սահմաններում: 
Ցանկացած տգեղ պահվածքով էլեմենտի առանց «բազառ-վակզալի» և մարդկանց հանգիստը խաթարելու ոլորեք տարեք բաժանմունք: 
Հայ ոստիկանների խնդիրն այն է, որ սկսում են «փողոցային, տղայական բազառ» անել, խփել: 
Կես բառ պատասխանեց, կես տոն բարձր խոսեց, ոլորեք տարեք բաժանմունք, վարչական տույժեր թող մուծի: 
Երբ գրպանին խփեք, ոչ թե գլխին, այլևս ոչ նման միջադեպեր կինեն, ոչ էլ սկանդալներ»:

Հիշեցնենք, որ Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանելը՝ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում դրա մասնակիցները հայհոյել են միմյանց՝ այնուհետեւ արդեն միջադեպը կանխող ոստիկաններին։

Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ 
 

1414