Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Նախարարության Twitter-ում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.40-ին Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 11,41 կմ խորության վրա։
06 Հունիս, 2023 01:28
1858