Civic.am-ը գրում է․

Շաբաթներ առաջ Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա իրավապահ մարմինները կատարեցին հատուկ օպերացիա և գաղտնի տեսանկարահանման միջոցով հենց կաշառք տալու փորձի ժամանակ ձերբակալեցին թալինցի գործարար Ամիրխանյան Էդիկին՝ «Պեռլիտ» ընկերության տնօրենին, որը փորձում էր կաշառքով ավազի հանքի թույլտվություն ստանալ։ Ամիրխանյանը, իհարկե, միանգամից ընդունել է մեղքը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սակայն, ինչպես և սպասելի էր, համայնքապետի ու նրա թիմակիցների կողմից կաշառքից հրաժարվելը բացի շոկից, նաև բավականին բացասական զգացմունքներ է առաջացրել թե գործարարի շրջապատի, թե ամեն տեղի ընդդիմադիր հայացքներով մյուս «ունևորների» մոտ։ Վերջիններս սովոր են եղել կյանքում ծագած բոլոր հարցերը լուծել փողով, և ահա նախկինում միշտ աշխատած այս փառապանծ սխեման ջարդվում է։

Նրանք էլ որոշել են վրեժխնդիր լինել իրենց սրբություն «փողին» բանի տեղ չդնող համայնքապետից։ Եվ ահա օրեր առաջ Թալինի համայնքապետի մոտ ընդունելության է գալիս Թալինի շրջանում բնակվող ու հոգեկան խնդիրներ ունեցող (հատուկ հաստատությունում հաշվառված) քաղաքացի և հայտնում, որ պատրաստվում է սպանել համայնքապետարանի աշխատակից Սուրեն Թորոսյանին, որը հենց մասնակից է եղել կաշառք առաջարկողին ձերբակալելու գործում և աջակցել է օրենքի հաստատմանը։ Համայնքապետ Սափեյանը դուրս է հրավիրում քաղաքացուն և անմիջապես կապվում ոստիկանության հետ։ Ոստիկանությունից էլ քաղաքացուն հրավիրում են բաժին և բացատրական աշխատանք տանում։ Պետք է նշել, որ անգամ ոստիկանության բաժանմունքում նա պնդում է, որ պիտի սպանի Թորոսյանին։ Եվ ահա անհավասարակշիռ քաղաքացին գտնում է հարմար պահը և հարձակվում Թորոսյան Սուրենի վրա, վերջինս դիմում է անհրաժեշտ ինքնապաշտպանության ու ձախողում սադրանքը։  

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում

1663