
Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում հայտնաբերվել է Խանտի Մանսիյսկից «Միասնական Ռուսաստան» կուսակցության 58-ամյա պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Իրավապահները հայտնաբերել են նաև Կոլոդիչի 55-ամյա կնոջը՝ անգիտակից վիճակում։ Կինը հոսպիտալացվել է դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նախնական տեղեկություններով, կոնֆլիկտի ժամանակ պատգամավորի վրա հարձակվել էր բանվորը և ծեծելով սպանել նրան, ինչպես նաև հարվածել կնոջը։
Կասկածյալը պատգամավորի մարմինը պահել է տան նկուղում և փախել հանցագործության վայրից։
Հարձակվողն ավելի ուշ հայտնել է եղբորը կատարվածի մասին: Աշխատողի ազգականը դիմել է ոստիկանություն։
Ինչպես նշված է «Միասնական Ռուսաստան» կայքում տեղադրված տեղեկատվությանց, Կոլոդիչը եղել է յոթերորդ գումարման Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի՝ Յուգրայի դումայի պատգամավոր։