ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Թվիթերի էջում գրել է․ 

«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առընթեր ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կրակոցներից։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Երասխում վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված (բանվորներ) Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:

1041