«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան թիմի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը Երեւանի «Ալաշկերտից»։

Խուրցիձեն երեւանյան թիմի կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ։ Ավարրտված մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնում Դավիթ Խուրցիձեին մրցելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

735