Կատարը գազ կմատակարարի Չինաստանին
Ակնկալվում է, որ Կատարը շուտով խոշոր գործարք կկնքի Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի հետ՝ Չինաստանին հեղուկացված բնական գազի մատակարարման վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտնում է Financial Times-ը։
Թերթի տվյալներով՝ Կատարի պետական QatarEnergy ընկերությունը Չինաստանի հետ 27 տարվա պայմանագիր կկնքի, ըստ որի՝ Չինաստանը Կատարից տարեկան կգնի 4 մլն տոննա LNG։
Ավելի վաղ չինական Sinopec ազգային նավթաքիմիական կորպորացիան նույնպես 27 տարվա պայմանագիր է կնքել QatarEnergy-ի հետ՝ տարեկան 4 մլն տոննա հեղուկ բնական գազ մատակարարելու Չինաստանին։ Պայմանագիրը Severnoye հանքավայրի արևելյան հատվածի ընդլայնման շրջանակներում հեղուկ գազի մատակարարման առաջին երկարաժամկետ պայմանագիրն էր:
20 Հունիս, 2023 17:08
491
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին՝ հարկադիր աշխատանքի մասին օրենքի խիստ կիրառման դեպքում
22 Դեկտեմբեր, 2024 13:57
ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային տեղեկացրել է Գազայում հրադադարի պատրաստակամության մասին․ AFP
27 Նոյեմբեր, 2024 16:03
Քաթարն ու Հորդանանը ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը
22 Հունիս, 2024 03:33