Ռեալը երկարաձգել է պայմանագիրը Նաչոյի հետ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Կողմերը կշարունակեն համագործակցությունը մինչև 2024 թվականի ամառ։ 2022/23 մրցաշրջանում Նաչոն Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
33-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է և իր ողջ կարիերան անցկացրել է Արքայական ակումբում։
22 Հունիս, 2023 18:45
555