Մահացել է «Սանտա Բարբարայի» աստղը

Մահացել է «Սանտա Բարբարայի» աստղ Նիկոլաս Քոսթերը։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Դիննին Քոսթերը՝ տեղեկացնում է The Mirror-ը։ Դերասանը 89 տարեկան էր։ Նա մահացել է ԱՄՆ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում։
Նա հեռուստասերիալում մարմանվորում էր Լայոնել Լոկրիջի դերը։ Բացի այդ՝ նա խաղացել է «Երիտասարդ դոկտոր Մելոուն» սերիալում, «Անդրաշխարհ» շոուում, «Երիտասարդ Պապը» և այլ հեռուստասերիալներում։
Քոսթերը նաև աշխատել է որպես սուզվելու հրահանգիչ և եղել է այն հիմնադրամի հիմնադիրը, որը կազմակերպում է ճամփորդություններ և սուզման դասընթացներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
Քոսթերն ամուսնացած է եղել մի քանի անգամ, ուներ երկու դուստր և մեկ որդի։ 2013 թվականին Քոսթերն ամուսնացել է «Սանտա Բարբարայի» երկրպագու ռուս Ելենա Բորոդուլինայի հետ։
28 Հունիս, 2023 20:38
2235
Սանտա Կլաուսը սկսել է իր ավանդական Սուրբծննդյան շուրջերկրյա ճանապարհորդությունը
25 Դեկտեմբեր, 2024 15:48
Կառլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղել
06 Հուլիս, 2022 20:42
Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը
21 Դեկտեմբեր, 2020 15:55
Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
24 Հոկտեմբեր, 2020 02:26