Lրագրող Վրույր Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.

 

 

«Պատուհանից նայում ես` Լոսի օդը կանգնելա, քաղաքը Հայաստանա շնչում ու ծանր արտաշնչում... Ի՞նչ անես: Եռագույն են ներկվել փողոցներ, խանութներ, մեքենաներ, տներ, բակեր... Ամեն հնարավոր ու անհնար անկյունում` բողոքի ակցիա, ցույցեր: Բիզնեսներ գիտեմ` փակվել են. «սիրտ չկա»: Կյանքը մի ակնթարթում կանգնել` ուրիշ պտույտի շրջագիծ բռնած գնումա: Մարդիկ կան, նույնիսկ արդեն աշխատանքի չեն գնում, ժամանակ չունեն.«կամավորական շատ գործ կա»: Կյանքն անցնումա մեր կողքով` առանց մեզ: Բայց դա էական չի... մենք` հայերս, գնում ենք հանուն գաղափարի, հանուն ազգի, հանուն վեհ արժեքի... չեմ կարող դիպուկ նկարագրել, բառ չկա էս համախմբվածությունն ու համերաշխությունը նկարագրելու... Ինչքան հավատ կա, ու ինչքան կարեկցանք...»:

 

 

653