Ալեքսանդր Արզումանյանը հյուրընկալել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հյուրընկալել էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին և Շվեդիայի դեսպանության քաղաքական ու տնտեսական/առևտրային հարցերով աշխատակից Դավիթ Դիլանյանին:
Դեսպանները անդրադարձ են կատարել հայ-շվեդական օրակագին, քննարկել բազմաոլորտ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Դեսպան Արզումանյանը շնորհավորել է դեսպան Սվենսոնին՝ Եվրոպական Միության խորհրդում Շվեդիայի նախագության հաջող ավարտի կապակցությամբ։
06 Հուլիս, 2023 19:30
663