
Վրաստանի համար չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշման իրականացման ուղղությամբ, ըստ որի՝ երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից հետո հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։
«Վրացական կողմը ողջունում է ՆԱՏՕ-ի ամուր և միանշանակ դիրքորոշումը ինքնիշխան երկրների արտաքին և անվտանգության քաղաքականության ընտրությունը սահմանափակելու փորձերի անթույլատրելիության վերաբերյալ։ Հաշվի առնելով ստեղծված անվտանգության ծանր իրավիճակը՝ Դաշինքի արձանագրված աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչը Ռուսաստանի Դաշնությանը՝ դուրս բերել ապօրինի կերպով տեղակայված օկուպացիոն ուժերը Վրաստանի տարածքից և հրաժարվել ճանաչել այսպես կոչված՝ Վրաստանի շրջանների անկախությունը»,- ասվում է Թբիլիսիում։
Վրաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին։