ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է ՀՀ վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցին։ «Այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ, չնայած մենք դեռ անհամբերությամբ սպասում ենք թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախարարների հաջորդ հանդիպմանը, բայց ես որևէ տեղեկություն չունեմ, որ կարող եմ հայտնել»,– ասել է նա:

Խոսելով խաղաղության համաձայնագրի հասանելիության մասին՝ նա նշել է, որ երբ ասում էին, որ դա հասանելիության սահմաններում է, նկատի են ունեցել, որ Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ «Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի թիվը, որոնք մնում են չլուծված։ Դրա համար էլ մենք կարծում ենք, որ լուծման կարիք ունեցող հարցերի թվի կրճատման դեպքում համաձայնագիրը հասանելի է, բայց դա ենթադրվում է։ Դա, իհարկե, ենթադրում է փոխզիջման պատրաստակամություն երկու կողմից»,- նշել է Միլլերը։

494