Հուլիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ «Մեծ-Պարնի» գազալցակայանի մոտ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Արտակ Ա.-ն, 59-ամյա Գայանե Մ.-ն, 14-ամյա Սարգիս Ա.-ն, 19-ամյա Մարգարիտա Ա.-ն, 40-ամյա Գայանե Գ.-ն և 11-ամյա Քրիստինե Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: 

521