«ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր հայտնվել ճանապարհաշինարարների կողմից փորված փոսում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ամուսիններ են:
17 Ապրիլ, 2024 15:21
704
Լոռիում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
11 Սեպտեմբեր, 2025 17:03
1 զոհ, 3 վիրավոր. Լոռիում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում
31 Հունվար, 2025 10:37
Ովքեր են Լոռիի ավտովթարի հետևանքով մահացած վարորդն ու կանայք. մանրամասներ
22 Հունիս, 2024 00:20