ԼՂ-ին մարդասիրական օգնություն հասցնելու հարցով տարբեր երկրներ և կառույցներ տարբերակներ են մշակում․ Զախարովա

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ և ոչ միայն հրապարակային հարթությունում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա առանձին երկրներ և միջազգային կառույցներ տարբեր տարբերակներ են մշակում»,- նշել է Զախարովան, սակայն չի հստակեցրել՝ ինչ տարբերակներ նկատի ունի, և որ կառույցներն են դրանք մշակում։
20 Հուլիս, 2023 18:36
539
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
23 Ապրիլ, 2025 12:53
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը
27 Մարտ, 2025 15:26
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը․ Ժաննա Անդրեասյան
22 Մարտ, 2025 13:17