Իրանում հիջաբի նորմերը խախտած կանանցից սկսել են պահանջել հոգեբանի այցելել. այս մասին հայտնում է իրանագետ, RIAC փորձագետ Նիկիտա Սմագինը։
Իրանում մի քանի հայտնի կանայք, որոնք հանրությանը ներկայացել են առանց գլխաշորի, դատարանը հրամայել է պարտադիր այցելել հոգեբանի։
Դերասանուհի Աֆսան Բայգանը շաբաթը մեկ անգամ պետք է այցելի հոգեբանի՝ բուժելու իր հիվանդությունը՝ «անձնական խանգարումը՝ ուղղված ընտանեկան արժեքների դեմ»։ Դասընթացի ավարտին նա պետք է վկայական ներկայացնի, որ ապաքինվել է:
Դերասանուհի Ազադա Սամադիին կարգադրել են շաբաթը երկու անգամ դիմել հոգեբանի՝ «անհատականության հակասոցիալական խանգարման» բուժման համար։
Ի պատասխան՝ Իրանի 4 հոգեբանների արհմիությունները հրապարակային կոչով դիմել են երկրի դատական համակարգի ղեկավարին՝ կոչ անելով դադարեցնել այս պրակտիկան։
Նրանց խոսքով, դատարանը չի կարող բուժում նշանակել, քանի որ դա մասնագետների իրավասությունն է։ Բացի այդ, հոգեբանի թերապիան հիմնված է անձի կամավոր ընտրության, այլ ոչ թե նրա ապրելակերպը ստիպողաբար փոխելու փորձի վրա։