Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ,  այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին օրակարգին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 361 տոննա բեռը հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված:

«Մենք խնդրել էինք, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ»,- ասաց նա և թվարկեց 19 բեռնատարների պարունակությունը՝ ալյուր, մակարոնեղեն, աղ, կաթի փոշի, դեղորայք:

«Մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, քանի որ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»,- ասաց վարչապետը և նշեց, որ հումանիտար օգնության բեռների մուտքը կնպաստի խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահութան մթնոլորտի հաստատման ճանապարհին:

Մանրամասները՝ տեսանյութում:

767