Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում չզեկուցվող հարցերի ժամանակ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ջերմոցների կառուցման համար։ Կառուցվելիք ջերմոցային տնտեսությունը շահագործվելու է ելակ աճեցնելու համար:

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում փաստացի արդեն իսկ իրականացվել է 137․8 մլն դրամի ներդրում և նախատեսվում է իրականացնել ևս 554․4 մլն դրամի ներդրում: Ներդրումների շուրջ 60%-ը նախատեսվում է իրականացնել հիմնական միջոցների ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 362 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ:

«ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման իրականացվելու հունիսի 30-ից միչև 2024 թվականի հունիսի 29-ը։ 

 

 

 

465