ՌԴ-ում զորակոչային տարիքի վերին շեմը բարձրացվեց

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը կողմ է քվեարկել Պետդումայի կողմից այս շաբաթվա սկզբին ընդունված «Զինվորական ծառայության տարիքի մասին» օրենքի նախագծին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կողմ է քվեարկել 159 պատգամավոր, մեկը՝ ձեռնպահ։ Նախագծով տարիքային վերին շեմը 27-ից բարձրացվում է 30-ի: Ներքևի նշաձողը մնում է նույնը` 18 տարեկան, թեև դեկտեմբերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել էր այն բարձրացնել մինչև 21 տարեկան:
Պետդուման առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել 21 տարվա ստորին սահմանին, սակայն երկրորդ ընթերցմամբ հրաժարվել էր այդ փոփոխությունից։ Օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, անցումային շրջան չի լինելու։
28 Հուլիս, 2023 17:55
715
Որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպումը
28 Հուլիս, 2025 14:19
Զախարովան՝ ՌԴ-Ադրբեջան լարվածության մասին
24 Հուլիս, 2025 22:50
Որքան է ավելացել ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը
17 Հուլիս, 2025 21:53
Կառավարությունն առաջարկել է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը (տեսանյութ)
22 Մայիս, 2025 12:04
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի. նախագիծ
20 Մարտ, 2025 11:55
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողների տարիքային շեմը բարձրացվեց (տեսանյութ)
25 Հուլիս, 2024 15:29