Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում բռնկված հրդեհը։Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով, բայց տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները։ Հրդեհը մարելու համար հրշեջներն աշխատում են գիշեր-ցերեկ՝ ընդհանուր առմամբ կիրառվել է 4 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ, ինչպես նաև  գիշերային տեսանելիության սարք ունեցող ուղղաթիռներ։

Դեպքի վայրում տարվող աշխատանքների մասին տեղեկաղցրել է Թուրքիայի անտառային տնտեսության գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյը։ Նա մասնավարապես հայտնել է, որ 4 օրվա ընթացքում  կատարվել է 1963 թռիչք՝ 431 ժամ տևողությամբ և ծախսվել  է 7230 տոննա ջուր։ Հրշեջները անդադար աշխատում են, որպեսզի կարողանան ցամաքային և օդային ճանապարհով  մարել կրակը։

407