Արմավիրում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործում
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արգավանդ գյուղերի միջնամասում հայտնաբերել են ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
«Ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է:
Չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տեղահանվել է 3175խմ ծավալով ավազանման լեռնային զանգված, ինչի արդյունքում դեգրադացվել է 2930խմ մակերեսով տարածք:
Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»:
31 Հուլիս, 2023 17:33
856
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 248 միավոր հրազեն
16 Հոկտեմբեր, 2026 18:34
Ապօրինի կրպակները քանդվելու են բոլոր այն վայրերում, որտեղ նման խնդիր կա․ Փաշինյան
15 Հոկտեմբեր, 2026 13:39
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
03 Սեպտեմբեր, 2026 20:43
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասը վերականգնվել է
20 Ապրիլ, 2024 14:35
ՀՀ 5 մարզում ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք է հայտնաբերվել
10 Ապրիլ, 2023 22:41