Վրացական Շովի հանգստավայրը սողանքից ամբողջությամբ ավերվել է

Վրաստանի Շովի հանգստավայրը սողանքից հետո ամբողջությամբ անհետացել է։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Սողանքը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Շովի գյուղի հյուրանոցներից մեկի մոտ։
Տարերային աղետը քշել է կամուրջներ, վնասել ճանապարհներ, ծածկել հյուրանոցին հարող տնակները։
07 Օգոստոս, 2023 10:25
620