Երեկ՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է:

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը գրել էր․ 

Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասավ Երևան։ Խմբի ցանկությունը մեկն էր, մտնել ջրաշխարհ, սրտի թրթիռով անցել էին երկար ճանապարհ ու հույս հավատով, որ նրանք էլ բոլորի պես իրավունքներ ունեն, բայց արի ու տես փակ էր Water World. / Ջրաշխարհի Aquatek Sport Complex դռներն իրենց առաջ։

Պատճառը, ծիծաղելի,

Կխանգարեն մյուսների հանգիստը։

Ուր մնաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

Ուր մնաց ներառականությունն ու հավասարությունը։ 

 

Որից հետո ինքն իրեն ուղղել է, ասելով, որ դեպքը  եղել է ակվատեկում։ 

Ջրաշխարհից էլ ստացել են հետևյալ պատասխանը․

Այսօր առավոտյան էլ օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը գրել է․ 

Շնորհակալ եմ անչափ հոգատար ու սրտացավ իմ ծանոթ֊անծանոթ ընկերներին։

Ձեր շնորհիվ համոզվում եմ, որ հայ ազգի դեմքը այդ փոքրոգի թափթփուկները չեն, հայ ազգի դեմքը բազմաթիվ մեկնաբանություններն էին, որոնք սրտանց ու անշահախնդիր պատրաստ էին հյուրընկալել փոքրիկներին։

ՈՒզում եմ մեկ անգամ ևս նշել, որ խնդիրը եղել է Aquatek Sport Complex ում

Կսպասեմ պատկան մարմինների արձագանքին

Araratnews-ը կապ հաստատեց «Ջրաշխարհի» առկա հեռախոսահամարով,  այնտեղից պատասխանեցին, որ դեպքը իրենց մոտ տեղի չի ունեցել։ Ապա փորձեցինք կապ հաստատել ակվատեկի հետ, բայց առկա հեռախոսահամարը անջատված է։ 

1095