Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի մամուլի հաղորդագրությունը՝ կապված ս/թ. օգոստոսի 14-ին կմ90 հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ․

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը, հայտնում է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։ Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է։

Նշենք, որ շինարարական աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթևեկության արագությունը և անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։

Մեր ցավակցությունն ենք հայտնում ավտովթարի զոհերի ընտանիքներին և հարազատներին, վթարից տուժածներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ

630