Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված վերելակով

Հատուկ հարմարություններ՝ մեր քաղաքը բոլորին հասանելի դարձնելու համար։ Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից տեղադրել տեսանյութ:
«Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատսխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։ Այս տարի նախատեսում ենք տեղադրել 20 նմանատիպ սարքավորում, ինչը ևս մեկ քայլով Երևանը կդարձնի էլ ավելի հասանելի, ներառական և հարմարավետ»,- նշված է գրառման մեջ։
16 Օգոստոս, 2023 17:20
1068
ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
17 Դեկտեմբեր, 2024 21:35
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում
11 Նոյեմբեր, 2024 21:20
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին
22 Սեպտեմբեր, 2024 21:19