Երևանում կասկադային հարթակներով և շատրվանային ավազանով նոր այգի է կառուցվում. ներկայացվել են էսքիզն ու մանրամասներ

Դավիթ Բեկ փողոցի հարակից` դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի բարձրացող բլրին նոր այգի է կառուցվում կասկադային հարթակներով և շատրվանային ավազանով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ նշելով, որ այգում նախատեսվում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շների զբոսանքի համար առանձնացված գոտի:
Ամբողջությամբ ոռոգման համակարգի անցկացում, անտառպուրակի տնկում:
Շինարարության մրցույթը կայացել է, երկու շաբաթվա ընթացքում կսկսեն աշխատանքները:
21 Օգոստոս, 2023 15:06
1081