Քարվաճառում ավտովթարի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ
44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում (Քելբաջար) մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Օմարի լեռնանցքում:
Հաղորդվում է, որ Mitsubishi մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
Վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի 2 քաղաքացի՝ 1977 թվականին ծնված Ի. Ջերգուլյուօղլուն և 1995 թվականին ծնված Ս. Չելիքը։ Եվս մեկ անձ՝ 1993 թվականին ծնված Մ.Օքումուշը, հոսպիտալացվել է:
Մահացածներն ու տուժածը Քարվաճառում գործող թուրք-ադրբեջանական ընկերություններից մեկի աշխատակիցներ են։
25 Օգոստոս, 2023 16:48
536