
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի առաջին հանդիպումը վերածվել է իսկական սկանդալի, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ամերիկացի լրագրող Ֆրանկլին Ֆոերի «Վերջին քաղաքական գործիչը» գրքում հրապարակված տեղեկատվությունը։
Հեղինակը նշում է, որ 2021 թվականի ամռանը քաղաքական գործիչների առաջին հանդիպման ժամանակ Զելենսկին իրեն ոչ պրոֆեսիոնալ է պահել՝ լցնելով ամերիկացի առաջնորդին բազմաթիվ պահանջներով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, և նույնիսկ տարօրինակ հայտարարություն անելով դաշինքից Ֆրանսիայի և Գերմանիայի մոտալուտ դուրս գալու մասին։
«Դա անհեթեթ հայտարարություն էր և բացահայտ հակասություն, և դա զայրացրեց Բայդենին»,- ասվում է հոդվածում:
Գրքում ասվում է նաև, որ Զելենսկին իր գործընկերոջը համարում էր «թույլ» քաղաքական գործիչ, քանի որ ԱՄՆ նախագահը չեղարկել էր պատժամիջոցները ռուսական ընկերության նկատմամբ, որը մասնակցում էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը։