ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.

Այսօր նորից պարզ դարձավ`

նախ և առաջ, Հայաստանի փրկության մարմաջով տառապող հայաստանյան ընդդիմությանը պետք է փրկել հենց իրենից...

Չէի անդրադառնա այսօրվա հայրենասիրական հանրահավաքին, եթե գեթ մի բանական միտք լսեի։

Բայց այսօր էլ, նորից , դեժավյու..

Փոխվում են միայն եղանակային պայմանները և եղանակային պայմանների հետ կապված հագուստները, իսկ դեմքերը, հայացքները, տեքստերը մնում են անփոփոխ։

Իհարկե խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, բայց խորհուրդ կտամ հաջորդ հանրահավաք կազմակերպելու և մի քանի տասնյակ մարդու ապօրինի գույքի հետ կապված հարցերից շեղելու փոխարեն, անցած որևէ հանրահավաքի տեսագրություն միացնել Ազատության հրապարակում և սուրճի սեղանի շուրջը հանգիստ զրուցել ամառային ծովափնյա արձակուրդներից։

875