Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը մոտ ժամանակներս կլքի իր պաշտոնը։ Նրա հրաժարականի մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պաշտպանության գերատեսչության նոր ղեկավարը կլինի Ռուստեմ Ումերովը, որը ներկայումս ղեկավարում է Ուկրաինայի պետական ​​գույքի հիմնադրամը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը պետք է լքի իր պաշտոնը, գերատեսչությանը անհրաժեշտ են «նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ՊՆ-ն պետք է գլխավորի Պետական ​​գույքի հիմնադրամի նախագահ Ռուստեմ Ումերովը։

«Ուկրաինայի Գերագույն Ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ծանոթության կարիք չունի։ Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այս թեկնածությանը»,- պարզաբանել է Զելենսկին։

446