Վանաձորի կենտրոնից ձերբակալված տղամարդը դպրոցի փոխտնօրեն է. նա եղել է թմրանյութով ու կաթուցիչով

Սեպտեմբերի 3-ին Տարոնի քրեական հետախույզները տեղեկություն են իրացրել:
Երեկոյան ժամը 19:30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին է տարվել 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
04 Սեպտեմբեր, 2023 16:49
1663