Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը:

Նրան հրաժեշտ տալու համար ժամանում են քաղաքացիներ, սպորտային ոլորտի կարկառուն ներկայցուցիչներ, հայտնի մարզիկի ընկերներն ու սաները, նրա երկրպագուները:

Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա Ազարյանի վերջին հրաժեշտը:

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը կլինի ժամը 14:00-ին:

573