139 դպրոցում հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ
Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։
Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման աշխատանքներ և հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ, որը տեղի ուժերով տեղափոխվել է փոխտնօրենի աշխատասենյակ։
Ուսումնական հակատանկային ականը (УМВЧ-62) և տարայի մեջ գտնվող սնդիկը (մոտ 200 գրամ) փրկարարների կողմից տեղափոխվել է փորձաքրեագիտական կենտրոն։
13 Սեպտեմբեր, 2023 23:46
1527
Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
24 Հոկտեմբեր, 2026 15:22
Մեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլը
20 Հոկտեմբեր, 2026 10:39
Չիվա և Դովեղ գյուղերը ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ կունենան
13 Հոկտեմբեր, 2026 13:45