Կենսաթոշակով անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգին միացան նոր բանկեր և քաղաքացիներ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսին, առաջին անգամ, անկանխիկ առևտուրը կենսաթոշակառուների կողմից հատել է 5 միլիարդ դրամի սահմանը: Ես վստահ եմ, որ այս առևտրի ինչ-որ մի տոկոս պարզապես ստվերից եկել է  հարկվող դաշտ, ինչը կառավարության և կենսաթոշակառուների համագործակցության շատ լավ օրինակ է»,- ասաց նա և նշեց, որ արձանագրված ցուցանիշը շատ լավ ցուցանիշ է:

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ օգոստոսին «Հայէկոնոմբանկն» է միացել համակարգին: «Սա արդեն իր էֆեկտը տվել է և 15 հազար նոր քաղաքացիներ են միացել համակագրին, քաղաքացիների ընդհանուր թիվը 141 հազար է և ավելի քան 419 միլիոն հետվճար ունենք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց,  որ կարող են արձանագրել, որ կենսաթոշակառուների 20-25 տոկոսն օգտվում է հետվճարից:

Տեսանյութը քիչ անց:

1293