Լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ միակ քաղաքական ուժն են, որ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ամենօրյա ռեժիմով ակտիվ քարոզարշավ են իրականացրել։  

Փամբուխչյանը վստահ է, որ իրենց հաղթանակի հավանականությունը մեծ է։ Նա հիշեցրել է, որ այսօր երեկոյան տեղի կունենա քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճը, որին կմասնակցի նաև Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով քարոզարշավին Տիգրան Ավինյանի բացակայությանը՝ նա հայտնել է, որ թեկնածուն առողջական փոքր խնդիրներ ունի։ «Որպեսզի հարցեր չառաջանան, նշեմ, որ Տիգրան Ավինյանը մի փոքր առողջական խնդիրներ ունի, ուստի այսօր մնացել է տանը, որպեսզի ապաքինվի։ Վստահ եմ, որ ժամը 22.00-ին ներկա կգտնվի դեբատին»,- նշել է նա։ Փամբուխչյանը նաև հրավիրել է երևանցիներին վաղը կայանալիք հանրահավաքին։  

519