Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու  կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով  բազմիցս  թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում բացի պետական վճարներից և սահմանված վճարովի ծառայություններից  այլ բնույթի գումար պահանջելն անօրինական է: 

Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում  Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ և/կամ քաղաքապետարանի աշխատակազմին»։
 

617