Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունները սեպտեմբերի 26-ին կհանդիպեն Սեուլում՝ քննարկելու եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։
Հարավային Կորեան կներկայացնի արտաքին գործերի նախարարի օգնական Չունգ Բյոն Վոնը, Ճապոնիան՝ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Օվկիանիայի դեպարտամենտի ղեկավար Տակեհիրո Ֆունակոշին, Չինաստանը՝ արտաքին գործերի նախարարի օգնական Նունգ Ռոնգը։
«Երեք պետությունների ներկայացուցիչները բարձր մակարդակի հանդիպմանը կքննարկեն եռակողմ համագործակցության խորհրդատվական մարմնին առնչվող հարցեր, կգնահատեն եռակողմ համագործակցության ներկա վիճակը և կարծիքներ կփոխանակեն դրա զարգացման հետագա ուղղությունների շուրջ»,- ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում։
Հաղորդվում է նաեւ, որ կողմերը կքննարկեն 2023 թվականին արտգործնախարարների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը։